ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Հաջողության հասնելու Հայաստանի շանսը իշխանափոխությունն է

Հաջողության հասնելու Հայաստանի շանսը իշխանափոխությունն է
09.08.2024 | 20:10

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում Զանգեզուրի միջանցքի հարցը չներառելու որոշումը որոշակիորեն հստակեցնում է Հարավային Կովկասով անցնող Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք ծրագրերի հեռանկարները:

Չինաստանն ու Միջինասիական երկրները Եվրոպային կապող Արևելք-Արևմուտք ծրագրի Ադրբեջանով (Միջին միջանցք), Ռուսաստանով ու Իրանով անցնող տարբերակներից երկրորդին ու երրորդին դեմ է Հավաքական Արևմուտքը, Ռուսաստանն ու Իրանը դեմ են առաջին տարբերակին:

Ռուսաստանի ու Իրանի տեսակետից նպաստավոր է Զանգեզուրի միջանցքի ծրագրի անորոշ ժամանակով հետաձգումը, քանի որ վերանում է Միջին միջանքի իրականացման երկու հնարավորություններից մեկը ու մնում է միայն Ադրբեջան-Վրաստան երթուղին:

Եթե հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունից հետո պահպանվեն Վրաստան-Հավաքական Արրևմուտք սառը ու Վրաստան-Ռուսաստան լոյալ հարաբերությունները հավանաբար Միջին միջանցքի գաղափարը չի իրականանա ու կմեծանա ծրագրի Ռուսաստանով և/կամ Իրանով անցնող տարբերակների հավանականությունը:

Ալիևը այս զարգացումներին պիտի որ տեղյակ լիներ առնվազն ապրիլին Պուտինի հետ մոսկովյան հանդիպումներից:

Միջին միջանցքի գաղափարի չեղարկման դիմաց հավանաբար Ալիևը Ռուսաստանից ու Իրանից պիտի երաշխիքներ ստացած լինի, որ Ռուսաստանն Իրանին կապող Հյուսիս-Հարավ ծրագրում Ադրբեջանը համարժեք դերակատարում պիտի ունենա ու վերջապես պիտի կառուցվի Ադրբեջանը Իրանին կապող Ռեշտ-Աստարա երկաթգիծը:

Առաջիկայում լուրջ մրցակցություն է գնալու Հյուսիս-Հարավ ծրագրի Ռուսաստանը Իրանին կապող չորս տարբերակների (Վրաստան-Հայաստան, Ադրբեջան, Կասպից ծով, Ղազախստան-Թուրքմենիա) շահառուների միջև: Ինչպես ուրիշ շատ դեպքերում այս հարցում ևս հաջողության հասնելու Հայաստանի շանսը իշխանափոխությունն է:

Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 151

Մեկնաբանություններ